|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Զարուհի Փոստանջյանը դիմել է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի կանոնակարգի հանձնաժողովին՝ տեղեկացնելով, որ Հայաստանի Ազգային ժողովի նախագահը ցանկանում է հեռացնել իրեն հայկական պատվիրակությունից նախագահի Սերժ Սարգսյանին տված հարցի պատճառով. հաղորդում է «Ազատություն» ռադիոկայան:
Ըստ Փոստանջյանի՝ ինքը հանձնաժողովից պարզաբանումներ է ստացել, որ Աբրահամյանը իրավասու չէ փոփոխություններ կատարել հայկական պատվիրակության կազմում, որովհետև պատվիրակության կազմն արդեն հաստատված է, և եթե Աբրահամյանը փորձի խոչընդոտել իր գործունեությանը, ապա կլինի արձագանք հենց ԵԽ-ից։ Ընդդիմադիր պատգամավորի համոզմամբ՝ Աբրահամյանը հետագայում էլ չի կարող իրեն հեռացնել հայկական պատվիրակությունից, քանի որ ԵԽԽՎ-ում պետք է ներկայացված լինեն Հայաստանի խորհրդարանի բոլոր խմբակցությունները:
«Ժառանգության» պատգամավորը ընդգծում է, որ հայկական պատվիրակության կազմից իրեն հանելու որոշումը Սերժ Սարգսյանինն է, Հովիկ Աբրահամյանն «ընդամենը կատարող է»։
Մանրամասները` այստեղ: