|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Շուտով Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը կշարունակի ծառայել օրենքին ու ժողովրդին արդեն նոր համազգեստով. տեղեկանում ենք ոստիկանության կայքից:
Ծանոթանալով նոր համազգեստի նմուշներին` ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն իր դիտողություններն ու առաջարկություններն է արել` հաշվի առնելով նոր հանդերձանքի ոչ միայն գեղագիտական կողմը, այլև ծառայողին և ծառայությանը առավելագույնս հարմարավետ լինելու անհրաժեշտությունը:
Հանձնարարականներ են տրվել գործի պատասխանատուներին` հնարավորինս կարճ ժամկետում կատարել նշված փոփոխությունները և կատարելագործված նմուշները ներկայացնել կառավարության հաստատմանը:
