|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձը Արցախի Հանրապետության օրվա առթիվ.
Սիրելի' հայրենակիցներ,
Իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Արցախի Հանրապետության օրվա առթիվ:
Սա այն կարեւորագույն պետական տոնն է, որը մենք ավանդաբար նշում ենք խորին հպարտության ու պատասխանատվության զգացումով համակված: Հպարտություն` իր ազատությունն ու անկախությունը քաջ զավակների արյամբ նվաճած եւ այժմ էլ ապագան սեփական ձեռքերով կերտող մեր հերոսական ժողովրդի համար: Պատասխանատվություն` մեծագույն զոհողությունների գնով ձեռք բերած պետականությունն օր օրի ամրապնդելու, հայրենի հողը շենացնելու, սերունդներին ուժեղ ու զարգացած հայրենիք թողնելու համար:
Մենք լի ենք վճռականությամբ ու հաստատակամությամբ` հաջողությամբ ու միասնաբար լուծելու այս բոլոր խնդիրները, լուծելու ամենօրյա համատեղ ու քրտնաջան աշխատանքի միջոցով, Հայաստանի եւ Սփյուռքի մեր քույրերի ու եղբայրների գործուն աջակցությամբ:
Այս տոնական օրը մեկ անգամ եւս շնորհավորում եմ մեր ողջ ժողովրդին եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք, զորացում ու բարգավաճում` Արցախի Հանրապետությանը: