|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հերքել է տեղեկությունը, թե ԱՄՆ նախկին պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսն իր խորհրդականը կդառնա, թեեւ շատ շնորհակալ կլիներ նրան դրա համար: Այդ հայտարարությամբ Իվանիշվիլին հանդես է եկել հուլիսի 25-ին. հայտնում է Грузия-Online-ը:
«Ես շատ ուրախ կլինեի, եթե Քոնդոլիզա Ռայսի նման քաղաքական գործիչն իմ խորհրդականը դառնար»,- ասել է նա:
Համապատասխան տեղեկությունը հուլիսի 25-ին տարածել էր Известия-ն: Պարբերականի տվյալներով` Ռայսը իր օգնությունն է առաջարկել Վրաստանին, որպեսզի երկրի նոր իշխանությունները «գլուխ հանեն վաշինգտոնյան կոնյունկտուրայից»: