|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Պաշտոնական Վատիկանը խոստացել է կրճատել քավարանում լինելու ժամանակն այն հոգիների համար, ովքեր բաժանորդագրված են եղել Հռոմի պապի Twitter-ի միկրոբլոգին. տեղեկացնում է The Guardian-ը: Վատիկանը հայտնել է, որ ինդուլգենցիա կարելի է ստանալ` միայն անկեղծորեն հետեւելով քահանայապետի թվիթներին իրական ժամանակում: Իրենց ճակատագիրը կարող են թեթեւացնել նաեւ մահից առաջ Twitter-ում ապաշխարածները:
Քավարանը, ըստ կաթոլիկ կրոնի, այն տեղն է, ուր մահից հետո հայտնվում են ապաշխարածների կամ թեթեւ մեղք գործածների հոգիները: Մեղքը քավելով` հավատացյալի հոգին ընկնում է դրախտ: