|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Սիրիայի Հալեպ քաղաքի համալսարանի խորհուրդը հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին միջազգային հարաբերությունների պատվավոր դոկոտրի կոչումից զրկելու որոշման մասին: Գիտական կոչումը Էրդողանը ստացել էր 2009 թվականին:
Համալսարանի ռեկտոր Հոդոր ալ Օրֆալին հայտարարել է, որ այդ որոշմանը հանգել են` ստանալով համալսարանական, ակադեմիական, ուսանողական եւ հասարակական շրջանակների բազմաթիվ պահանջ-առաջարկներ. տեղեկացնում է Hurriyet-ը:
«Թուրքիայի վարչապետին պատվավոր դոկտորի կոչումից զրկելը Էրդողանի ներքին քաղաքականության դեմ պայքարող Թուրքիայի ժողովրդի հետ համերաշխության նշան է: Թուրք ժողովուրդը` ահա, թե ով է իսկապես արժանի այդ կոչմանը»,- ընդգծել է համալսարանի ռեկտորը: