|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Ռուսաստանի Դաշնության Կազան քաղաքում անցկացվող 27-րդ Համաշխարհային ուսանողական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներից առաջին ոսկե մեդալը նվաճեց սամբիստ Տիգրան Կիրակոսյանը:
Մինչեւ 52 կգ քաշային կարգում նա, տանելով միայն հաղթանակներ, եզրափակիչ գոտեմարտում 4:1 հաշվի առավելությամբ հաղթեց Ղազախստանը ներկայացնող Բեյմբետ Կանժանովին եւ դարձավ Ունիվերսիադա-2013 առաջին ոսկե մեդալ նվաճած հայաստանցի մասնակիցը:
Հավելենք, որ սամբոն առաջին անգամ է ընդգրկվել համաշխարհային ուսանողական խաղերում: Մեր սամբիստները մրցագորգ դուրս կգան նաև հուլիսի 15-ին և 16-ին: