|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Կառավարությունն իր այսօրվա նիստում հավանության արժանացրեց ՀՀ-ում ծխախոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գնի մակնշման կարգը սահմանելու մասին որոշման նախագիծը:
Ըստ որոշման` ծխախոտի արտադրանքի մանրածախ վաճառքի առավելագույն գինը պետք է մակնշվի մանրածախ վաճառվող ծխախոտի տուփերի վրա:
«2014 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտնելու օրենքի այն դրույթը, համաձայն որի` ծխախոտը, որը վաճառքում իրացվելու է, տուփին պետք է ունենա պարտադիր մակնշում` ծխախոտի գնի վերաբերյալ: Եվ վաճառվող ծխախոտից հավաքագրվող հարկերը հաշվարկվելու են հենց տուփի վրա մակնշվող գնի հիման վրա»,- որոշման նախագիծը ներկայացնելու ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը: