|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 3-ին ընդունել է «Տնջրե» պատանի երաժիշտ-կատարողների միջազգային երաժշտական երրորդ փառատոնի մի խումբ մասնակիցների եւ կազմակերպիչների:
Երկրի ղեկավարը գոհունակություն է հայտնել արդեն ավանդական դարձած փառատոնի անցկացման կապակցությամբ՝ ընդգծելով, որ այն կարեւոր դերակատարություն ունի հանրապետության կյանքում եւ Արցախը միջազգային մշակութային ասպարեզում ճանաչելի դարձնելու գործում:
Հանդիպմանը մասնակցել են ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, պաշտոնատար այլ անձինք: