|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
«Ես ուզում եմ, որպեսզի վարչապետ Տիգրան Սարգսյանը հասկանա և իմանա, որ երկրագունդը շատ փոքր է, և յուրաքանչյուրի գործողությունները, գործունեությունը և քայլերը հայտնի են դառնում վաղ, թե ուշ»,- «Առավոտ»-ի հետ զրույցում ասել է «Հակակոռուպցիա» հասարակական խորհրդի նախագահ Գառնիկ Մարգարյանը՝ պատասխանելով հարցին՝ իր ղեկավարած կազմակերպությունը հետամուտ լինելո՞ւ է օֆշորային սկանդալի հետագա բացահայտմանը:
«Տիգրան Սարգսյանի հարցին մենք մոտակա ժամանակներս կանդրադառնանք կոնկրետ փաստերով՝ Իսպանիայում նրա ունեցվածքի մասին, ո՞ւմ անունով է այն գրանցված, երբ է ստեղծվել և այլն: Մենք ցույց կտանք իր անցած ճանապարհը եւ ձեռք բերած հարստությունը»,- ասել է Գառնիկ Մարգարյանը:
Շարունակությունը կարդացեք «Առավոտ»-ի այսօրվա համարում