|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Չեխիան նոր վարչապետ ունի` Իրժի Ռուսնոկը: Նրա նշանակման մասին այսօր հայտարարել է երկրի նախագահ Միլոշ Զեմանը. տեղեկացնում է Интерфакс-ը:
2001-2003թթ. Ռուսնոկը զբաղեցրել է ֆինանսների եւ արդյունաբերության նախարարի պաշտոնը: Նա պատրաստակամություն է հայտնել կարճ ժամկետում նոր կառավարություն ձեւավորել:
Հիշեցնենք, որ Չեխիայի նախկին վարչապետ Պյոտր Նեչասը հրաժարական էր տվել մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների` կոռուպցիայի մեղադրանքով ձերբակալությունների պատճառով: