|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Եգիպտոսի զբոսաշրջության նախարար Հիշամ Զազուն հրաժարական է տվել. հայտնում է France-Presse-ը:
Նախարարը գնացել է այդ քայլին` ի նշան բողոքի Լուքսորի նահանգապետի պաշտոնում իսլամական «Ալ Գամահա ալ Իսլամիա» խմբավորման հետ կապ ունեցող Ադել ալ Հայաթի նշանակման դեմ:
Եգիպտոսի վարչապետ Հիշամ Կանդիլը չի ընդունել Զազուի հրաժարականը: Վերջինս էլ, իր հերթին, հայտարարել է, որ չի կատարի պարտականությունները, քանի դեռ ալ Հայաթը չի հեռացել Լուքսորի նահանգապետի պաշտոնից: