|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Բրյուսելում մեկնարկել է «Եվրանեսթի» Խորհրդարանական վեհաժողովը։ Խաղաղություն, ժողովրդավարություն եւ մարդու իրավունքներ. սրանք այն հարցերն են, որոնք ընդգրկված են օրակարգում: Եվրոպական խորհրդարանին կից գործող հեռուստաընկերությունը, լուսաբանելով միջոցառումը, անդրադարձ է կատարվել նաեւ Ղարաբաղյան հակամարտությանը: Տեսանյութը վերնագրվել է «Դժվար հարեւաններ». տեղեկացնում է «Երկիր Մեդիա»-ն:
«Այս ասամբլեայում փոխադարձ համաձայնություն կար առ այն, որ մենք պետք է վերջ տանք միմյանց գրգռելուն, հարվածներ հասցնելուն կամ անընդհատ հակամարտության մեջ մնալուն, քանի որ մենք շրջապատված են վտանգավոր աշխարհով»,- ասել է «Եվրանեսթի» Խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը։