|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ամերիկահայ միլիարդատեր Քըրք Քըրքորյանին ենթադրաբար պատանդ են վերցրել: Նա վերջին անգամ հանրության առաջ հայտնվել է 2012 թվականի հունիսին: Իսկ նրա նախկին կինը` Լիսա Քըրքորյանը, հայտնել է, որ չի կարողանում կապ հաստատել ամուսնու հետ: Նա նաեւ տեղեկացրել է, որ Քըրքորյանի Tracinda Corp ընկերության մենեջեր վերջին 5 տարիներին Քըրքին ամբողջությամբ վերահսկել է եւ թույլ չի տվել նրան հանդիպել դստեր հետ:
Քըրքի ու Լիսայի ամուսնալուծությունը ցավոտ էր, սակայն այժմ կինը դատարան է դիմել` նախկին ամուսնուն հայտնաբերելու համար: Ըստ նրա` Քըրքը վատառողջ է, եւ ինքը ցանկանում է գոնե վերջին անգամ տեսնել նրան. տեղեկացնում է TMZ–ը: