|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Լոնդոնի «Չելսի»-ի պաշտպան Ջոն Թերին խոսել է Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպման մասին, որը կկայանա այսօր` Երևանի ժամանակով 22:45-ին:
«Երբ հայտնվում ես Եվրոպայի լիգայում, իրոք, հասկանում ես թե դա ինչ առաջնություն է, թե ինչ նշանակություն ունի այն ուրիշ թիմերի համար: Այն շատ կարևոր է մեր երկրպագուների և մեզ համար: Մենք ուրախ ենք, որ դուրս ենք եկել եզրափակիչ և անհամբեր սպասում ենք այն պահին, երբ մեզ կհանձնեն գավաթը: Ըստ մեր ունեցած փորձի` մենք փոքր-ինչ ուժեղ ենք «Բենֆիկա»-ից, սակայն այս թիմը անզիջում կպայքարի` հաղթելու համար»,- Թերիի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի կայքը: