|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ դադարել է նշումներ կատարել iPad-ում, որպեսզի տպավորություն չստեղծվի, որ խաղ է խաղում: Այդ մասին նա ասել է Սանկտ Պետերբուրգում կայացած Միջազգային իրավաբանական ֆորումի ժամանակ. հայտնում է Лента.ру-ն:
«Ես սկսել եմ նշումներ կատարել նոթատետրում, որ ոչ մի կասկած չմնա, որ ուշադիր լսում եմ իմ գործընկերներին: Անցյալ ֆորումին նշումների համար ես օգտվեցի iPad-ից, և հաջորդ օրը ինձ մեղադրեցին այն բանում, որ ես ողջ ֆորումի ընթացքում խաղ էի խաղում», - ասել է նա: