|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Թուրքիայի ամենախոշոր ավիափոխադրող Turkish Airlines ընկերության աշխատակիցները այս գիշերվանից գործադուլ են սկսել: Նրանք պահանջում են բարելավել աշխատանքի պայմանները, վերադարձնել իրենց հեռացված գործընկերներին. տեղեկացնում է Росбалт-ը:
Նախատեսված ավելի քան 80 չվերթից ոչ մեկը չի հետաձգվել կամ չեղյալ հայտարարվել, սակայն չի բացառվում, որ օրվա ընթացքում խնդիրներ առաջանան:
Ըստ ԶԼՄ-ների` նախապես հայտարարված գործադուլի հետեւանքով բազմաթիվ ուղեւորներ նախընտրել են վերադարձնել ավիաընկերությունից ձեռք բերված տոմսերը: Նախնական տվյալներով` գործադուլի մեկ օրը ավիաընկերությանը 2 մլն դոլարի վնաս կբերի: