|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Կրկնակի ահաբեկչության համար բանտարկված Անդերս Բրեյվիկը դիմում է ներկայացրել ֆաշիստական կուսակցություն ստեղծելու նպատակով, սակայն Նորվեգիայի իշխանությունները նրան մերժել են. տեղեկացնում է France-Presse-ը:
«Միություն ստեղծելու համար անհրաժեշտ է երկու մարդուց ոչ պակաս, իսկ դիմումում միայն Բրեյվիկի անունն է»,- այսպես են բացատրել իրենց մերժումը նորվեգացի պաշտոնյաները: Բացի դրանից` դիմումին կից անհրաժեշտ կազմակերպա-իրավական փաստաթղթերը չեն եղել:
Փաստորեն, Բրեյվիկը, արդեն իմանալով պահանջները, կարող է ստեղծել իր «Նորվեգիայի ֆաշիստական կուսակցություն եւ Հյուսիսային լիգա»-ն: