|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Վրաց-հայկական սահմանի «Սադախլո» անցակետում կասեցվել է Վրաստանի տարածք թմրամիջոցներ ներմուծելու փորձ. տեղեկացնում է apsny.ge-ն:
Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության տվյալներով` վրացի ոստիկանները եւ մաքսային ծառայության աշխատակիցները Հայաստանի քաղաքացի Գ.Ա.-ի անձնական խուզարկության արդյունքում նրա գրպանում հայտնաբերել են մարիխուանայով փաթեթ, իսկ բեռում` արգելված դեղամիջոցի 3 հաբ: Ձերբակալվածի ցուցմունքների հիման վրա ձերբակալվել է Հայաստանի եւս մեկ քաղաքացի` Ի.Ա.-ն, ով ավելի վաղ էր Վրաստանի տարածք թմրամիջոց տեղափոխել:
Կատարվում է հետաքննություն: