|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Հարավային Կորեայի իշխանությունները ապրիլի 26-ին որոշում են կայացրել տարհանել իրենց համաքաղաքացիներին Կեսոն շրջանից: Այդ քայլն արվում է նրանց անվտանգությունն ապահովելու համար. հայտնում է France-Presse-ը:
Նման որոշում Սեուլը կայացրել է ԿԺԴՀ-ի պատասխանից հետո: Վերջինս հրաժարվել էր Հարավային Կորեայի` Կեսոն արդյունաբերական շրջանում համագործակցությունը վերսկսելու վերաբերյալ բանակցություններ սկսելու առաջարկից:
Հիշեցնենք, որ Փհենյանի բացասական պատասխանի դեպքում Հարավային Կորեան պատրաստ էր լուրջ քայլերի գնալ, թե` ի՞նչ, չէր մանրամասնվում: