|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Երեկ երեկոյան Իսպանիայի մայրաքաղաքում սկիզբ առած անկարգությունների հետեւանքով 29 մարդ է տուժել, այդ թվում` 14 ոստիկան. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
Ցերեկը սկսված զանգվածային բողոքի ակցիան, որի մասնակցիները պահանջել են ցրել խորհրդարանը, քանի որ այն չի կարողանում տնտեսական ճգնաժամից դուրս գալու ուղիներ գտել, երեկոյան ոստիկանության հետ կատաղի բախման է վերաճել: Ցուցարարները փորձել են խորհրդարանի շենք մտել, ոստիկանների ուղղությամբ քարեր, շշեր, աղբամաններ նետել: 15 մարդ ձերբակալված է: