|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Ալեքսանդր (Սաշիկ) Աֆյանին ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը պատրաստվում է պաշտոնանկ անել:
Պատճառը, ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների, այն է եղել, որ նա Սերժ Սարգսյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի երդմնակալության օրը՝ ապրիլի 9-ին, Բաղրամյան պողոտայում ծավալված իրադարձությունների ժամանակ հանդես է եկել դիտորդի դերում: Ոստիկանության համար ճակատագրական նշանակություն ունեցող պահերին նա ոչ թե ոստիկանության ղեկավարության կողքին է եղել, այլ ՀՀ պետական պահպանության ծառայության ղեկավար Հրաչյա Հարությունյանի (Կրակեմ Հրաչ): Այս պահվածքը դուր չի եկել Վլ. Գասպարյանին:
Ինչո՞ւ էիք զատվել Ձեր գործընկերներից. «Ժողովուրդ»-ը երեկ՝ ողջ օրվա ընթացքում, փորձել է այս հարցի պատասխանը ստանալ անձամբ Աֆյանից, սակայն թերթի հեռախոսազանգերն ու հաղորդագրությունները մնացել են անպատասխան: