|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանն այսօր հրաման է ստորագրել` «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2006 թվականի սեպտեմբերի 15-ի թիվ 740-ն հրամանում փոփոխություն և լրացում կատարելու մասին»:
Համաձայն հրամանի` «Հայաստանի Հանրապետությունում ասպիրանտուրայի ընդունելության կարգում» կատարվել է փոփոխություն, մասնավորապես,կարգի 2.2 կետի ա/ ենթակետում ««TOEFL» (iBT) (այԲԻԹԻ)» բառերից հետո լրացվել է «և iTP (այԹԻՓԻ)» բառերը, իսկ 2.2 կետի ա/ ենթակետի 2-րդ պարբերությունը խմբագրվել է հետևյալ բովանդակությամբ` ««TOEFL» (iTP) միավորների համապատասխանեցումն «TOEFL» (iBT)-ին իրականացնելիս առաջնորդվել` համաձայն Կրթական թեստավորման ծառայության /ETS/ /www.ets.org/ պաշտոնական կայք-էջում տեղադրված ուղեցույցի»: