|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Հունաստանը միջոցներ է ձեռնարկում Սիրիայում այսօր առեւանգված երկու եպիսկոպոսներին ազատելու ուղղությամբ: Նրանցից մեկը Սիրիական մարոնիտ թեմի եպիսկոպոս Յոհան Իբրահիմն է, մյուսը` Հույն ուղղափառ եկեղեցու Հալեպի եպիսկոպոս Պողոս Յազիգին. տեղեկացնում է РИА Новости-ն:
Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասը հանձնարարել է արտգործնախարար Դիմիտրիս Ավրամոպուլոսին, ով գտնվում է Բրյուսելում` ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպմանը, ամեն ինչ անել եպիսկոպոսներին ազատելու համար: Վարչապետը եւ արտգործնախարարն արդեն հեռախոսազրույց են ունեցել Անտիոքի պատրիարքի հետ եւ Հունաստանի կառավարության զորակցությունը հայտնել նրան: Արտգործնախարարը նաեւ զրուցել է սիրիական ընդդիմության նոր ղեկավար Ջորջ Սաբրի հետ, որը վստահեցրել է, թե անմիջապես գործի կդնի բոլոր ուժերը` եպիսկոպոսների գտնելու համար: