|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ապրիլի 22-ին, «Վալմար Արտ» պատկերասրահում բացվել է ՀՀ վաստակավոր նկարիչ Վոլոդյա Մարգարյանի /Վալմար/ «Իսպանական տպավորություններ» խորագիրը կրող ցուցահանդեսը: Ցուցահանդեսը նվիրված է նկարչի ծննդյան 65-ամյակին:
Ճանաչված նկարիչ Վալմարի ստեղծագործությունները հայտնի են ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս: Սիրված արվեստագետն աշխարհի տարբեր մայրցամաքներում ունեցել է ավելի քան 40 անհատական և 120 խմբակային ցուցահանդեսներ:
Հայ ժամանակակից գեղանկարչության ասպարեզում ունեցած նշանակալի ավանդի համար, ինչպես նաև ծննդյան 65-ամյակի կապակցությամբ Վոլոդյա Մարգարյանը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության պատվոգրով և «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալով: