|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Երեւանի գործող քաղաքապետ, ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում հանդիպեց Կենտրոն համայնքի բնակիչների հետ: Ելույթներից եւ քաղաքացիների հետ շփվելուց հետո լրագրողները Տարոն Մարգարյանից գոնե մեկ հարցի պատասխան ստանալու հերթական անհաջող փորձը կատարեցին. Տարոն Մարգարյանը չի խոսում, եւ վերջ:
Ուշագրավ է, որ նա, որպես պատճառաբանություն, փաստում է, թե իբր շփվում է բնակիչների հետ, մինչդեռ լրագրողները նրան մոտենում են բնակիչների հետ երկար զրույցից հետո, սակայն գործող քաղաքապետն անխոս նայում է լրագրողներին...