|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Թուրքիան կարող է եվրոյի գոտուն միանալու ցանկություն հայտնել, սակայն միայն այն բանից հետո, երբ գործուն մեխանիզմներ ստեղծվեն. ըստ Regnum-ի` հայտարարել է երկրի փոխվարչապետ Ալի Բաբաջանը:
«Երբ եվրոյի գոտին դառնա կատարյալ եւ լուրջ մեխանիզմ, Թուրքիան հնարավոր է` ապագայում ցանկություն հայտնի միանալ դրան»,- ասել է նա Bertelsmann հիմնադրամի եւ Financial Times թերթի կազմակերպած` «Եվրոյի գոտի. ավարտվե՞լ է, արդոք, ճգնաժամը» քննարկման ժամանակ:
Ընդգծելով եվրոյի գոտու առկա հիմնախնդիրները` Բաբաջանը նշել է, որ այն կարող է գործունակ դառնալ, երբ ստեղծվեն պարզորոշ կանոններ ու որոշումների իրականացման համապատասխան մեխանիզմներ: