|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Թուրքիան դեռեւս չի հաստատում տեղեկատվությունը, որ բոստոնյան ահաբեկչության մեջ կասկածվողները ԱՄՆ են ժամանել թուրքական անձնագրերով:
«Դեռեւս տեղեկատվություն չունենք, որ Բոստոնում պայթյուններ իրականացնելու մեջ կասկածվողները այնտեղ են ժամանել թուրքական անձնագրերով: Ընդհանրապես, այս պահին որոշակիություն չկա: Ոմանք ասում են, որ նրանք Ղազախստաից են ժամանել, ոմանք ` էլի ինչ-որ տեղից: Ի դեպ, ովքեր նման գործունեությամբ են զբաղվում (ահաբեկչություն), կարող են ցանկացած անձնագիր ու փաստաթուղթ ունենալ»,- РИА Новости-ին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ-ի աղբյուրը: