|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Reuters գործակալությունը երեկ սխալմամբ հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկի` ֆինանսիստ Ջորջ Սորոսի` նախապես պատրաստված մահախոսականը. տեղեկացնում է Интерфакс-ը:
«Ջորջ Սորոսը, ով մահացել է XXX թվականին XXX տարեկանում, չափազանց հաջողակ ֆինանսիստ եւ ներդնող էր: Նա պարադոքսալ կերպով տարիներ շարունակ քննադատում էր կապիտալիզմը, որը նրան միլիարդներ էր բերել»,- ասվում էր մահախոսականում:
Որոշ ժամանակ անց գործակալությունը պաշտոնական հերքում է հրապարակել: Նյու Յորքում Reuters-ի պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է, որ 82-ամյա Սորոսը ողջ-առողջ է, եւ ներողություն է խնդրել: