|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Վրաստանի նախագահի, նրա ընտանիքի եւ ընկերների ճանապարհորդությունները, նաեւ թանկարժեք նվերները ֆինանսավորվել են պետական պահպանության հատուկ ծառայության գաղտնի բյուջեից. այսօր Վրաստանի խորհրդարանում ներկայացրել է պատգամավոր Իրինա Իմերլիշվիլին:
«Երբ այդ ծառայությունը նախագահի ենթակայությսւնից անցավ կառավարության ենթակայության տակ, գաղտնիությունը հանվեց: Մարտի 12-ին մենք դիմել ենք գլխավոր դատախազություն` տեղեկատվություն ներկայացնելով ծառայության ծախսերի մասին: Պատասխանը եւ մեր ստացած նյութերը շոկի մեջ են գցում` աննպատակային մսխվել են միլիոններ»,- նշել է պատգամավորը` հավելելով, որ, մասնավորապես, Դուբայում նախագահը եւ նրա ընկերները 240 հազար լարի են ծախսել, կամ` թանկարժեք նվերներ են գնվել որոշ մարդկանց համար, օրինակ` բջջային հեռախոս, ապարանջան, իսկ նախագահի իսպանացի խորհարարին պահելու վրա ծախսվել է կես միլիոն լարի. տեղեկացնում է Apsny.ge-ն: