|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
«Քարե երազներ» վեպը եւս մեկ հարված է Ադրբեջանի ժողովրդին, մեր քաղաքացիներին, ազգային ու պետական շահերին. ըստ APA գործակալության` այսօր լրագրողներին հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական բաժնի ղեկավար Ալի Հասանովը:
Կարծիք հայտնելով վեպի հայերեն թարգմանության եւ Հայաստանում տպագրության մասին` նա նշել է, որ «այսօր եւ ապագայում հայկական պետությունը, նրա գաղափարախոսական կառույցները, նաեւ հայկական սփյուռքը կօգտագործեն Աքրամ Այլիսլիի հակաադրբեջանական դիրքորոշումը մեր դեմ»: «Մենք պետք է պատրաստ լինենք դրան եւ իրական փաստերով, իրողությամբ պատասխանենք»,- հայտարարել է Հասանովը: