|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Նախագահական ընտրությունների վերջակետը դրվել է ապրիլի 9-ին՝ Սերժ Սարգսյանի երդման արարողությամբ. լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀԿ ցուցակի 3-րդ համարը զբաղեցնող` ՀՊՃՇՀ ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը` չցանկանալով ավելին ասել այդ թեմայով:
Նա նշեց, որ ակտիվորեն մասնակցում է Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավին:
Անդրադառնալով Փակ շուկայի խնդրին` Թոքմաջյանն ասաց, որ դրա արտաքին տեսքը չի փոխվելու, սակայն ստորգետնյա աշխատանքները թույլատրելի են:
«Փակ շուկան պետք է վերականգնվի: Ցավով ուզում եմ նշել, որ սա միակ դեպքը չէ, որ ունեցել ենք այս տարիների ընթացքում: Հիշենք Երիտասարդական պալատի շենքը, «Սևան» հյուրանոցը...»,- հայտարարեց նա` կարևորելով Երեւանի պատմության հետ կապված շենքերի ճակատագրի կապակցությամբ քաղաքացիների կարծիքը հաշվի առնելը: