|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
ԱՄՆ-ը հաստատել է, որ գոյություն ունի «Մագնիտսկու ցուցակի» գաղտնի տարբերակ: Այդ մասին Коммерсантъ-ին հայտնել է ԱՄՆ վարչակազմին մոտ կանգնած աղբյուր:
«Վարչակազմն իրավունք ունի գաղտնի պահելու որոշ անձանց անուններ` ազգային անվտանգության նկատառումներով»,- հայտարարել է նա` հավելելով, որ այդ մարդկանց նկատմամբ ֆինանսական պատժամիջոցներ չեն կիրառվի, միայն կարգելվի նրանց մուտքը ԱՄՆ:
Թերթի աղբյուրը հրաժարվել է անուններ նշել, միայն ասել է, որ փակ ցուցակը 2 անգամ կարճ է հիմնականից: