|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Գերմանիայում անցկացվում է նոր` «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության առաջին համագումարը, որը հանդես է գալիս եվրոպական արժույթից հրաժարվելու օգտին. տեղեկացնում է BBC-ն:
Հարցումները ցույց են տալիս, որ նոր կուսակցությունը դժվար թե մեծ աջակցություն ունենա սեպտեմբերին կայանալիք համընդհանուր խորհրդարանական ընտրություններում, սակայն, ըստ վերլուծաբանների, այն կարող է զգալի ձայներ խլել իշխող Քրստոնեա-դեմոկրատական կուսակցությունից:
Համագումարի մոտ 1,5 հազար մասնակիցները ոգեւորությամբ են լսել իրենց առաջնորդ Բերդ Լյուկեի ելույթը: «Եվրոն ֆիասկո է ապրել, եւ սխալ կլինի շարունակել հավատալ հեքիաթին»,- հայտարարել է նա` հավելելով, որ օգնությունը Հարավային Եվրոպայի երկրներին չի օգնի նրանց, այլ ավելի կբարդացնի վիճակը: