|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
ԱԺ այսօրվա ճեպազրույցում, ի տարբերություն այլ խմբակցությունների, լրագրողները ՕԵԿ-ին հարցեր չուղղեցին` չունեին: Խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը նախ մի փոքր նախաբանով ամփոփեց քառօրյան, հետո խոսեց Երեւանի ավագանու ընտրություններում քարոզարշավի ընթացքի մասին:
Լրագրողներից մեկը միայն Շահգելդյանից փորձեց ճշտել, որ եթե չմասնակցեին Սերժ Սարգսյանի երդման արարողությանը, հնարավո՞ր է գնային Ազատության հրապարակ եւ կանգնեին ժողովրդի կողքին: Շահգելդյանը միանգամից հայտարարեց, որ հարցը տեղին չէ, իսկ տվյալ դեպքում «եթե-ապա»-ն չի աշխատում:
ՕԵԿ-ական պատգամավորի այս պատասխանից հետո այլ հարցեր եւ ճշտումներ լրագրողների կողմից չհնչեցին, ինչից փոքր-ինչ նեղսրտած Շահգելդյանը շփոթված արագ հեռացավ: