|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Հայաստանում կան մարդիկ, ովքեր մտադրություն ունեն «Կռունկ» անունով ավիաընկերություն ստեղծել. այսօր Հանրային խորհրդում «Արմավիա»-ի սնանկացման եւ քաղավիացիայի հետագա ճակատագրի մասին քննարկման ժամանակ հայտնեց ավիատոր Վլադիմիր Պողոսյանը:
Նա հայտարարեց, որ իրենք անհրաժեշտ փաստաթղթեր են պատրաստում, որպեսզի ստեղծեն նոր ավիաընկերություն, դրա համար պլանավորում են ձեռք բերել 8 օդանավ եւ, ընդհանուր առմամբ, կատարել 750 միլիոն եվրոյի ներդրում: