|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի հրավերով ապրիլի 11-12-ը պաշտոնական այցով Հայաստան կայցելի Վրաստանի արտաքին գործերի նախարար Մայա Պանջիկիձեն. հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
Այցի ընթացքում Վրաստանի արտգործնախարարին կընդունեն նախագահ Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը և վարչապետ Տիգրան Սարգսյանը: Տեղի կունենան Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատարի և Վրաստանի ԱԳ նախարարի բանակցությունները:
Մայա Պանջիկիձեն կայցելի նաև Ծիծեռնակաբերդ, ուր ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: