|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
ԱՄՆ Մեյն նահանգն այսօր ճանաչել է ԼՂՀ անկախությունը եւ կոչ արել ԱՄՆ նախագահին ու Կոնգրեսին՝ միանալ իրենց որոշմանը եւ աջակցել ԼՂՀ ժողովրդավարական անկախությունը:
Հայ Դատի Արեւելյան շրջանի գրասենյակի գործադիր տնօրեն Միշել Հակոբյանը իր երախտիքի խոսքն է հայտնել այս կապակցությամբ: «Մենք ուրախ ենք, որ Մեյնի բնակիչները կարեւորում են անկախությունը եւ ոչ միայն մեզ համար, այլեւ ողջ մարդկության: Մենք շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր ակտիվ աշխատել են ԼՂՀ անկախությունը ճանաչելու համար»,- ասել է նա: