|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Վենեսուելայի հանգուցյալ նախագահ Հուգո Չավեսի աշխատասենյակը կդառնա թանգարան: Այդ մասին հայտարարել է նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլաս Մադուրոն. գրում է Лента.ру-ն:
Մադուրոյի խոսքերով` Չավեսի աշխատասենյակում ոչ մի փոփոխություն չի արվելու, այն մնալու է այն տեսքով, որը թողել է Չավեսը։ Իսկ նախագահական նստավայրում, որտեղ գտնվում է Չավեսի աշխատասենյակը, ստեղծվելու է թանգարան` նվիրված Բոլիվարական հեղափոխության ձեռքբերումներին:
Հուգո Չավեսը մահացել է 2013-ի մարտի 5-ին` քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո: