|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Բժիշկները պարզել են, որ Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի մոտ թիակի եռակի կոտրվածք է. տեղեկացնում է Վրաստանի նախագահի մամուլի ծառայությունը` հավելելով, որ ստամբուլյան հիվանդանոցում նրան վիրահատել են:
Այդ կապակցությամբ այսօր Թուրքիայի նախագահի հետ նախատեսված ճաշը հետաձգվել է, այն տեղի կունենա վաղը: Նախագահի մամուլի ծառայությունը նշում է, որ Վրաստանի նախագահը կհեռանա Թուրքիայից այդ երկրի նախագահի հետ հանդիպումից հետո. տեղեկացնում է Apsny.ge-ն:
Հիշեցնենք, որ երեկ Սահակաշվիլին Ստամբուլում հեծանվային զբոսանքի ժամանակ ընկել էր ու կոտրվածք ստացել: