|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Շախմատի աշխարհի չեմպիոն Գարի Կասպարովը, ով նաև ՌԴ ընդդիմության համակարգող խորհրդի անդամ է, հրաժարվել է ընդդիմադիր «Սոլիդարնոստ» շարժման ղեկավարի պաշտոնից, որի համագումարը տեղի է ունեցել այսօր Մոսկվայում։ «Գազետա» լրատվականի հաղորդմամբ` այս մասին հայտարարել է «Սոլիդարնոստ» շարժման քաղխորհրդի անդամ Ալեքսանդր Ռիկլինը:
«Դա նրա որոշումն է։ Երեկ նա զանգահարել է ինձ, Բորիս Նեմցովին և հաղորդել է, որ չի պատրաստվում լինել «Սոլիդարնոստ»-ի ղեկավարներից մեկը։ Նշեմ, որ Կասպարովը չի պատրաստվում դուրս գալ կազմակերպությունից»,- ասել է Ռիկլինը: