|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Կուբայի նախկին առաջնորդ Ֆիդել Կաստրոն տասնամսյա դադարից հետո վերադարձել է հրապարակախոսության: Granma կառավարական թերթում և տեղական այլ պարբերականներում լույս է տեսել նրա էսսեն` նվիրված Կորեայում տիրող իրավիճակին. հայտնում է Associated Press-ը:
Կաստրոն գրում է, որ այժմ աշխարհը կանգնած է միջուկային պատերազմի սպառնալիքի առջև, որը չի եղել 1962 թվականի Կարիբյան ճգնաժամից ի վեր: Միևնույն ժամանակ Կուբայի նախկին առաջնորդը կոչ է արել հակամարտության երկու կողմերին հանդուրժողականություն և զսպվածություն ցուցաբերել: