|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
05.04.2013
«Մեր ազգը վատ է ապրելու, քանի դեռ իր սրտով իշխանություն չի ձևավորել»,- «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում ասել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:
Իհարկե, Արթուր Բաղդասարյանի այս խոսքերի տակ կստորագրեն բոլորը, սակայն բանն այն է, որ իշխանությանը մաս կազմող եւ նախագահ Սերժ Սարգսյանին սատարած ՕԵԿ առաջնորդը նախ գուժում է, որ առնվազն առաջիկա 5 տարիներին եւս ժողովուրդը վատ է ապրելու, բացի այդ՝ կասկածի տակ է դնում այն իշխանության լեգիտիմությունը, որին մաս է կազմում իր ղեկավարած կուսակցությունը: