|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Yerkir.am-ի տեղեկություններով` Պռոշյանի ՀՅԴ-ական գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության կասկածանքով ձերբակալվածները նույն գյուղի բնակիչներ Արայիկ եւ Արտակ Պետրոսյաններն են: Մեր տեղեկություններով` նրանք եղբայրներ են, երկուսն էլ` Հանրապետական կուսակցության անդամ: Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ գյուղում եղբայրներն առանձնապես աչքի չեն ընկել, նրանցից մեկն էլ վարորդ է աշխատել:
Ձերբակալվածների մասին տեղեկատվությունը փորձեցինք պարզել ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Արմեն Մալխասյանից, ով, սակայն, մեր հարցին ի պատասխան, շարունակ պնդում էր, որ հետեւենք ոստիկանության պաշտոնական կայքին: Հարկ է նշել, որ ոստիկանության կայքը մեծ ուշացմամբ է տեղեկատվություն տարածում: