|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Կալուգայի ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում ավտոբուսի կանգառում 40-45 տարեկան տղամարդու ինքնահրկիզման փաստով: Զոհվածի անձը եւ ինքնահրկիզվելու պատճառները պարզվում են. տեղեկացնում է Интерфакс-ը:
Դեպքը տեղի է ունեցել երեկ երեկոյան: Ավտոբուսի կանգառում հայտնաբերվել է տղամարդու այրված դիակ: Հարցումների ընթացքում ականատեսներ են հայտնաբերվել: Նրանք ասել են, որ տեսել են, թե ինչպես է բենզինի տարայով տղամարդը դեպի կանգառ գնում, իսկ կանգառի մոտով անցնող մեքենաներից մեկի վարորդը տեսել է, որ տղամարդն իր վրա ինչ-որ հեղուկ է լցնում: