|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Yerkir.am-ը տեղեկացրել էր, որ այսօր Բեռլինի կենտրոնական կայարանում Երկրորդ աշխարհամարտից մնացած չպայթած խորհրդային ավիառումբ էր հայտնաբերվել: ИТАР-ТАСС-ը հայտնում է, որ սակրավորներին տեղում հաջողվել է վնասազերծել այն:
Ռումբի վնասազերծման աշխատանքների կապակցությամբ այսօր խախտվել է երկաթուղային գնացքների չվացուցակը: Դադարեցվել էր երթեւեկությունը նաեւ կայարանի շրջակա տարածքում, որտեղից տարհանվել էր մոտ 840 մարդ:
Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջում Գերմանիայի վրա ավելի քան 2 մլն ռումբ է նետվել, դրանց 20 տոկոսը չի պայթել: