|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Կիպրոսի օգնության ծրագրում Արժույթի միջազգային հիմնադրամի ներդրումը 1 մլրդ եվրո է. ասվում է ԱՄՀ գործադիր տնօրեն Քրիստին Լագարդի հայտարարության մեջ:
«ԱՄՀ-ն համաձայնություն է ձեռք բերել կիպրական իշխանությունների հետ տնտեսական ծրագրի հարցում, որին կաջակցեն հիմնադրամը, Եվրամիությունը եւ Եվրոպական կենտրոնական բանկը: Համատեղ ֆինանսական օգնության փաթեթը` 10 մլն եվրո ծավալով, կոչված է օգնելու Կիպրոսին` փակելու ֆինանսավորման կարիքները, այդ թվում` պետպարտքի սպասարկման ուղղությամբ, այն ժամանակ, երբ երկիրը միջոցառումներ է իրականացնելու տնտեսության առողջացման եւ կապիտալի միջազգային շուկաներ մուտք ունենալու համար»,- ասվում է հայտարարության մեջ:
ԱՄՀ-ի բաժնեմասն այդ ծրագրում 1 մլրդ եվրոյի եռամյա վարկ է: