|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Թուրքիայի իմաստունների խորհուրդը, որում ներկառված են ոչ կառավարական կազմակերպությունների, ակադեմիական եւ լրագրողական շրջանակների ներկայացուցիչներ, մեկ ամսվա ընթացքում զեկույց պետք է պատրաստի ու ներկայացնի կառավարությանը, որում շարադրելու է քրդական հիմնախնդրի վերաբերյալ իր առաջարկները:
Երկրի վարչապետ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է խորհրդի ներկայացուցիչների հետ եւ նրանց ներկայացրել այդ ուղղությամբ կառավարության վարած քաղաքանության դրույթները. տեղեկացնում է РИА Новости-ն` վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ներ:
Իսկ մինչ այդ` երեքշաբթի երեկոյան, Էրդողանը հանդիպել է երկրի հատուկ ծառայությունների ղեկավարության, արդարադատության նախարարի, երկու փոխվարչապետերի հետ եւ քննարկել կառավարության ռազմավարությունը քրդական հարցում: