|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը ապրիլի 3-4-ը պաշտոնական այցով կլինի Թուրքիայում. տեղեկացնում է Anadolu գործակալությունը:
Այցի ընթացքում Էշթոնը կհանդիպի Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ: Նրանք կքննարկեն միջազգային եւ տարածաշրջանային հարցեր, նաեւ` թուրք-եվրոպական հարաբերությունները:
Եվրոպացի պաշտոնյան կհանդիպի նաեւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: