|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Երևանի քաղաքապետարանում այսօր տեղի է ունեցել աշխատանքային հեթական խորհրդակցությունը. հայտնում են քաղաքապետարանից:
Մայրաքաղաքի կանաչապատման, ոռոգման ցանցի անցկացման և ծառատունկի կազմակերպման աշխատանքների վերաբերյալ բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ բոլոր վարչական շրջաններում շարունակվում են կանաչապատման աշխատանքները, իսկ ապրիլի 14-ն հայտարարվել է համաքաղաքային ծառատունկի օր:
Առաջարկվել է աշխատանքներում ներգրավել ինչպես քաղաքապետարանի ենթակայության, այնպես էլ պետական կառույցներին, հասարակական կազմակերպություններին, տնտեսվարողներին, համատիրություններին և քաղաքացիներին՝ բակային տարածքներում ևս ակտիվորեն ծառատունկ կազմակերպելու և ծառերի հետագա խնամքն ապահովելու նպատակով։ Քաղաքապետարանը կտրամադրի ծառերի ու թփերի` անհրաժեշտ քանակությամբ տնկիներ:
Բնապահպանության վարչության պետը նաև զեկուցել է, որ պատրաստ են հարակից տարածքների լավագույն կանաչապատման և բարեկարգման աշխատանքների իրականացման համար քաղաքապետի մրցանակ շնորհելու նպատակով հայտարարվելիք մրցույթի անվանակարգերը: